Փարիզում կվերականգնվի Նապոլեոն Բոնապարտի վերջին բնակության վայրը

Ֆրանսիայի ազգային բանակի թանգարանը հնարավորություն կտա իր այցելուներին տեսնել այն տունը, որտեղ Նապոլեոնը անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։ Ցուցահանդեսը կանկացվի Փարիզում առաջին անգամ  Սուրբ Հեղինեի կղզում կայսեր աքսորից 200 տարի անց։

In Paris it will be recreated the last place of residence of Napoleon Bonaparte

Հատուկ Փարիզում ցուցահանդեսի համար թանգարանի աշխատակիցները բերել են Նապոլեոնի անձնական իրերն ու ինտերիերի տարրեր Լոնգվուդում գտնվող նրա տնից;։ Ընդհանուր առմամբ, թանգարանում կներկայացվի 240  ցուցանմուշ, այդ թվում՝ արվեստի գործեր, փաստաթղթեր, գրքեր և նույնիսկ, Նապոլեոնի համազգեստն ու հայտնի գլխարկը։ Այցելուները նաև կարող են տեսնել աքսորված կայսեր կյանքի ինտիմ կողմը, այնպիսի իրեր, ինչպիսիք են՝ ներքնազգեստը, հարդարման պարագաները և գիշերանոցը։

In Paris it will be recreated the last place of residence of Napoleon Bonaparte

Նապոլեոնը ապրել է Սուրբ Հեղինեի կղզում  20 մարդկանցով շրջապատված շուրջ 6  տարի մինչև 1821 թվականին իր մահը։ 1858  թվականին Ֆրանսիան ձեռք է բերել կայսեր տունը, որտեղ էլ կվերադարձվեն  բոլոր ցուցանմուշները հուլիսի 24 -ին ցուցահանդեսի փակումից հետո։

You might also like