Դոմինիկյան Հանրապետությունը պատրաստվում է խոշոր սննդի փառատոնի

2016 թվականի ապրիլի 25-ից  30-ին Սանտո Դոմինգոյում տեղի կունենա խոշոր խոհարարական փառատոն՝ կազմակերպված երկրի Հյուրանոցների ասոցիացիայի կողմից  Buen Vivir խմբի հետ համատեղ։

Santo Domingo Gastronomica-ի շրջանակներում իրենց խոհարարական պոտենցիալը կցուցադրեն հայտնի տեղացի ավագ խոհարարներ, ովքեր աշխատում են Դոմինիկյան Հանրապետության լավագույն հյուրանոցներում։ Միջոցառման նպատակն է ցուցադրել Սանտո Դոմինգոյի մի շարք հյուրանոցներում գործող ռեստորանների հասանելիությունն ու յուրահատկությունը։

Մեկ շաբաթվա ընթացքում այցելուները հնարավորթյուն կստանան վայելել 4 ուտեստից բաղկացած ճաշը մասնակից հյուրանոցներից ցանկացածում՝ մեկ մարդու համար վճարելով ընդամենը  1200 DOP։ Այդպիսով, համադամասերները կարող են   7 օրվա ընթացքում ճաշել տարբեր հյուրանոցներում, իսկ վերջին օրը մասնակցել մեծ գալա երեկոյին, որի ընթացքում ինը ավագ խոհարար միասին կպատրաստեն շաբաթվա ամենահայտնի ուտեստը։

You might also like