Զբոսաշրջիկները, որոնց համար դեպի օվկիանոս բացվող տեսարանը հյուրանոցի ընտրության հարցում գլխավոր չափանիշներից է, կարող են ուշադրության տակ առնել Իսլանդիայում գտնվող այս անսովոր հյուրանոցը։ Սակայն նրանք, ովքեր վախենում են բարձրությունից, ավելի լավ է հեռու մնան այս տարբերակից։
Iceland Cliffside Retreat ապարտ-հյուրանոցը կկառուցվի քարափի եզրին Իսլանդիայում՝ Ատլանտյան և Հյուսաիային Սառուցյան օվկիանոսների հանդիպման վայրում։Այս պահին նախագիծը գտնվում է մշակման փուլում, սակայն նախնական իլյուստրացիաները արժանացել են համացանցի օգտատերերի հիացմունքին։
Նախնական տվյալներով՝ ապարտամենտների պատերը և առաստաղը կպատրաստվի ապակուց, որպեսզի այցելուները կարողանան հիանալ օվկիանոցով հյուրանոցի ցանկացած կետից։