Թագավորական ազգային պարկի ադմինիստրացիան տուգանք է սահմանել զբոսաշրջիկների համար, ովքեր ինքնանկար կանեն «Հարսանեկան տորթ» ժայռի վրա։
Չնայած զգուշացնող նշաններին, որոնք արգելում են սելֆի անել ժայռի վրա, զբոսաշրջիկները շարունակում են խախտել կանոնները՝ չվախենալով, որ հարթակը անկայուն է և կարող է փլվել ցանկացած պահի։ Այժմ զբոսաշրջիկները ստիպված են վճարել սելֆիի համար 300 ավստրալիական դոլար՝ որպես տուգանք․ հայտնում է The Telegraph-ը։