Ջրի տակ շունչը պահելու աշխարհի քառակի չեմպիոն Պիեռ Ֆրոլան կազմակերպել է իր հարսանիքը ջրի տակ։ Արարողությունը տեղի է ունեցել Լավրոտտո լողափում։
Սիրահարները և միջոցառման հյուրերը ունեցել են անհրաժեշտ սարքավորումները։ Արարողությանը մասնակցել են նաև ստորջրյա լողի հրահանգիչներ։ Փեսացուի առաջարկը հնչել է ծովի անմիջապես հատակին, իսկ մատանին թաքնված է եղել խխունջի մեջ։ Ստորջրյա պսակադրության արարողությունը տեսագրվել է, մոնտաժվել և հանձնվել նորապսակներին հարսանիքից արդեն մի քանի ժամ անց։