Շոտլանդիայում մտածել են գրպանահատների դեմ պայքարի պարզ և շատ էֆեկտիվ միջոց՝ «խելացի ուսապարկ»։ Գաղտնիքը նրանում է, որ պայուսակի փակող շղթաները գտնվում են հենց տիրոջ մեջքի հետևում։ Այնպես որ, բացել այն՝ առանց տիրոջը հպվելու, անհնարին կլինի։Նորույթը ստացել է RiutBag անվանումը։ Գողության դեմ «կայուն պաշտպանությունից» բացի, ուսապարկն ունի մի շարք այլ առավելություններ․ տարողունկությունը (այստեղ տեղավորվում է հագուստ և 15-դյույմանոց նոութբուք), էրգոնոմիկան (RiutBag-ը ունի հատուկ գրպաններ փաստաթղթերի, ջրի և գաջեթների համար) և ջրակայունությունը։