Փարիզում հայտնվել է մսի վաճառասարք

Փարիզեցիները արդեն հնարավորությւոն են ստացել շուրջօրյա ձեռք բերել իրենց սիրելի բագետը, իսկ այժմ կարող են նաև օչվա ցանկացած ժամի գնել  բայոնյան խոզապուխտ և բասկյան պաշտետ․ Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնվել է մսամթերքի վաճառքի սարք։

Շարոն բանուկ փողոցում (Rue de Charonne) գործում է ավելի քան  20 մսի կրպակ, սակայն  տեղի խանութներից մեկի սեփականատերերը որոշել են տեղադրել լրացուցիչ վաճառասարք։  Միշել և Ֆլորանս Պուզոլ ամուսինները, որոնց է պատկանում Lуami Txulette խանութը, ներդրել են շուրջ  40 000 եվրո այդ սարքի համար, որը վաճառում է մսամթերթը վաակումային փաթեթավորմամբ։

Ավտոմատի միջոցով միս ձեռք բերել հաճախորդները կարող են խանութների փակվելուց հետո և հանգստյան օրերին։

You might also like