10 հազար դոլար` «սուպերհերոս» դառնալու հնարավորության համար

Ամերիկյան The Keating հյուրանոցը, որը գտնվում է Սան Դիեգոյում, առաջարկել է իր հյուրերին մասնակցել ակցիայի, որը նվիրված է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի թողարկանը: Հյուրանոցի բնակիչները մեկ օր կարող են իրենց զգալ սուպերհերոս:

The Keating
Ակցիան ստացել է  Live Like Bruce Wayne («Ապրիր՝ ինչպես Բրյուս Ուեյնը») անվանումը: Այն ներառում է բնակությունը մինի բարով համարում, որը լի կլինի 50 տարվա հնության վիսկիով, «Ալֆրեդ» անձնական սպասավոր և սև  Ferrari California ավտոմեքենա: Այդ ծառայությունից օգտվելու համար պետք է վճարել  10 հազար դոլար մեկ օրվա համար: Հյուրանոցում անհրաժեշտ է  մնալ  երկու օրից ոչ պակաս:

You might also like