2016 թվականի մայիսի 7-ին Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնում կսկսի գործել Good evening Europe ինտերակտիվ ցուցահանդեսը՝ նվիրված հայտնի երաժշտական մրցույթի 60-ամյա հոբելյանին: Գաղափարի հեղինակը ABBA խմբի անդամներն ու «Եվրատեսիլ-74»-ի հաղթող Բորն Ուվեուսն է, ինչպես նաև՝ Եվրոպական հեռարձակողների միությունը: Ցուցահանդեսը կգործի ABBA The Museum թանգարանում:
Ցուցահանդեսի այցելուներին հասանելի կլինեն բոլոր ձայնագրությունները, որոնք հատուկ թվայնացվել են: Հատուկ տեղ կզբաղեցնեն Շվեդիայից վեց հաղթողները: Հյուրերը նաև կարող են ստուգել իրենց գիտելիքները Եվրատեսիլի մասին՝ մասնակցելով վիկտորինային:
Ցուցահանդեսին կմնա մեկ ազատ տեղ մրցույթի 2016 թվականի հաղթողի համար: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-16»-ը կկայանա մայիսի 14-ին Ստոկհոլում: Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով: