Հասկիի այլընտրանք. մարդատար կատու (Վիդեո)

Յեսպեր անունով նորվեգական կատուն ապացուցել է ողջ աշխարհին, որ կատվազգիների ներկայացուցիչները ևս ունակ են փոխարինելու մարդատար շներին՝ մարդկանց ձների վրայով տեղափոխելու հարցում: Երեքամյա կատուն՝ առանց որևէ դժվարության, զբոսանքի է տանում իր դահուկներով  տիրուհուն:

Նորվեգիայում Յեսպերը արդեն իսկական ճանաչում է ձեռք բերել՝ բառացիորեն  «պայթեցնելով» համացանցը: Սոցիալական ցանցերում նրա անձնական էջը արդեն ունի ավելի քան 35 հազար լայք:

Jesper

Յեսպերի տիրուհին նշել է, որ երբ կատուն ցանկություն չի ունենում նրան զբոսանքի տանել, չի անում դա և պարզապես տեղավորվում է զամբյուղի մեջ: Այնպես որ կենդանու հետ դաժան վերաբերմունքի մասին անգամ խոսք լինել չի կարող:

Յեսպերը AdventureCats.org պարբերականի կողմից ճանաչվել է ամենաքաջ և սպորտային կատուն, որը ոչ միայն դահուկային զբոսանքով է զբաղվում, այլև՝ լողով և հայքինգով: