Airlive պորտալը հրապարակել է Boeing 737-200 ինքնաթիռի վայրէջքը Տոնկոնտին օդանավակայանում, որը գտնվում է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում: Տեսանյութում երևում է, որ ինքնաթիռը սկզբում թռչում է մի փոքր թեքված, իսկ վայրէջքից առաջ կտրուկ իջնում՝ գրեթե քսվելով ծառերի ճյուղերին:
Երկրի գլխավոր օդանավակայանը համարվում է ամենավտանգավորներից մեկն աշխարհում: Օդանավակայանը գտնվում է սարերից ոչ շատ հեռու, այդ պատճառով օդաչուները ստիպված են լինում վայրէջքից առաջ թեքվել կտրուկ դեպի ձախ և մանևրել քիչ բարձրության վրա: Բացի այդ, վտանգավոր է նաև այն, որ թռիչքուղին շատ կարճ է. դրա երկարութունը կազմում է 2163 մետր. գրում է Lenta-ն:
1962 թվականից Հոնդուրասի մայրաքաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել 15 վթար: Վերջին ավիավթարը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ ТАСА ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ափին գտնվող մի քանի մեքենաների: Արդյունքում մահացել է հինգ մարդ, վիրավորվել՝ 65-ը: