International Street Food Parade-ը կամ փողոցային սննդի միջազգային փառատոնը կանցկացվի Նեապոլի Centro direzionale ցուցահանդեսային սրահում, որը առիթի բերումով կվերածվի մակրո ռեստորանի, որտեղ մեկ հարկի տակ կհավաքվեն իտալական և արտասահմանյան լավագույն ռեստորանները անիվների վրա՝ truck food-ները։ Բեռնատարներից բացի, որոնք առաջարկում են համտեսել սթրիթ-ֆուդի տարատեսակ տարբերակներ, տոնին տեղ կհատկացնեն խոհարարական ստենդներին, որոնք այցելուներին կառաջարկեն նեապոլիտանական ուտեստներ։
Փառատոնին կմասնակցեն շատ հայտնի հյուրեր, կհնչի լավ երաժշտություն, որը կուղեկցի համտեսմանը։
Տոնը տեղի կունենա ապրիլի 22-ից 24-ին 12:00-ից 24:00-ին։ Համալիրի հասցեն է՝ Centro direzionale – Viale della Costituzionе, 82։ Մուտքը անվճար է։