Hilton հյուրանոցի հյուրերին դիմավորում է ռոբոտ-դռնապանը

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում գտնվող հյուրանոցում հայտնվել է շատ անսովոր աշխատակից․ ընդունարանում տեղադրված ռոբոտը կշփվի հյուրերի հետ և նրանց անհրաժեշտ խորհուրդներ ու խորհրդատվություն կտրամադրի։ ConnieԿոննի ռոբոտը, ում անվանել են՝ ի պատիվ հյուրանոցային կոորպորացիայի հիմնադիր Կոնրադ Հիլթոնի, մշակվել է  IBM ընկերության կողմից։ Այս պահի դրությամբ հաճախորդների խորհրդատվության սարքը գործում է ուսումնական ռեժիմում։ Ռոբոտը, որը ստեղծվել է  IBM Watson համակարգչի հիման վրա, ակտիվ կշփվի հաճախորդների հետ, ինչն էլ կօգնի նրան արագ զարգանալ և հարմարվել բոլոր հնարավոր հարցերին։ ConnieԱյս նորարարությունը հիացմունք է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։ Աշխարհի զբոսաշրջիկների շրջանում վերջերս անցկացված հարցման տվյալներով՝ զբոսաշրջիկների մեծամասնությունը նախընտրում է ռոբոտների կամ կամակարգիչների ծառայությունը՝ հյուրանոցի աշխատակիցների փոխարեն։

You might also like