Իրան․ Նոր առողջարան կհայտնվի Կասպից ծովի հարավում

Melia Hotels International-ը հայտարարել է, որ մտադիր է իր առաջին հյուրանոցը բացել Իրանում, որը կգտնվի Կասպից ծովի ափին։
319  համարով հինգաստղանի Gran Melia Ghoo հյուրանոցը կունենա 7  ռեստորան և բար, 1 300  քառակուսի մետր մակերեսով գործարար կենտրոն, երկու լողավազան և սպա:
Հյուրանոցը կգտնվի 130-մետրանոց աշտարակում, որը հանդիսանում է Սալման Շահրե առողջարանի զարգացման ծրագրի մի մասը, որը գտնվում է Կասպից ծովի հարավային ափին՝ մայրաքաղաք Թեհրանից  230 կմ հեռավորության վրա։