Ցանկացած երաժշտական փառատոնի հաջողության գաղտնիքը հանդիսանում են տաղանդավոր կատարողներն ու արևային եղանակը։ Իսկ եթե տոնը կազմակերպված է լողափում, ապա ավելի լավ ժամանց հնարավոր էլ չէ գտնել։
Բրիտանական Metro.co.uk նորությունների պորտալի խմբագիրները կազմել են աշխարհի 10 լավագույն երաժշտական փառատոնների ցանկը, որոնք կանցկացվեն 2016 թվականի գարնանն ու ամռանը։
1. Essaouira Gnaoua and World Music Festival (Էս Սուվեյրա, Մարոկկո) – 12-15 մայիսի;2. Hangout Music Festival (Ալաբամա, ԱՄՆ) – 20-22 մայիսի;
3. IMS Ibiza (Իբիցա, Իսպանիա) – 25-27 մայիսի;
4. St Kitts Music Festival (Սենտ Կիթս և Նևիս) – 23-25 հունիսի;
5. Hideout Festival (Պագ կղզի, Խորվաթիա) – 26-30 հունիսի;
6. Les Eurockeennes (Բելֆոր, Ֆրանսիա) – 1-3 հուլիսի;
7. Sea Dance Festival (Բուդվա, Մոնտենեգրո) – 14-16 հուլիսի;
8. Ultra Europe (Սպլիտ, Խորվաթիա) – 15-17 հուլիսի;
9. Boardmasters (Կորնուոլլ կոմսություն, Մեծ Բրիտանիա) – 10-14 օգոստոսի;
10. Sziget Festival (Բուդապեշտ, Հունգարիա) – 10-17 օգոստոսի։