Բրիտանական ավիակիրը կվերածվի լողացող հյուրանոցի

«Հերմես» ավիակիրը՝ 1982 թվականին Արգենտինայի դեմ Ֆոլկլենդյան պատերազմում բրիտանական նավատորմի նախկին  ֆլագմանը, կվերածվի խաղատնով լողացող հյուրանոցի։ Ինչպես հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, ավիակրի վերազինման համար կծախսվի  85 միլիոն ֆունտ ստերլինգ (118 միլիոն դոլար)։

Ենթադրվում է, որ վերանրոգման աշխատանքներից հետո նավը, որը կկառանի հնդկական  Անդհրա Պրադեշ նահանգի ափերին, կունենա շուրջ 500 հյուրանոցային համար, հինգ ռեստորան, լողավազաններ, գիշերային ակումբ, կոնֆերանս սրահներ։ Նախագծի համաձայն՝ նախատեսված է նաև խաղատան շինարարություն։ Նավի վերանորոգումը կտևի երկու տարի։

Լողացող հյուրանոցը կանգնած կլինի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող խարսխի վրա։ VIP հյուրերին նավ կհասցնի ուղղաթիռը, իսկ մնացած հաճախորդները նրան կհասնեն արագընթաց մոտորանավակներով։ Նավը շահագործման է հանձնվել  1953 թվականին, իսկ 33 տարի անց ավիակիրը վաճառել են Հնդկաստանին։

 

You might also like