2016 թվականի փետրվարի 27-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում շահագործման է հանձնվել առաջին տրամվայի գիծը։ DC Streetcar գծով ուղևորությունը սկզբնական շրջանում կլինի անվճար։ Հետագայում կբացվեն ևս մի քանի գիծ։
Վաշինգտոնի առաջին տրամվայի գիծը կանցնի Union Station կենտրոնական կայարանից դեպի մայրաքաղաքի արևելք՝ Բեննինգ Ռոադ փողոց։ Քաղաքի ղեկավարությունը հայտնում է, որ դեռևս տրամվայրը կգործի երկուշաբթիից շաբաթ։Ութ կանգառներով գծում գործում է 6 տրամվայ։ Գնացքների միջև ինտերվալը կազմում է մինչև 15 րոպե։ Տրամվայները սկսում են իրենց աշխատանքը 6:00-ին և շրջում Վաշինգտոնով մինչև 00:00-ն։
Նշենք, որ Վաշինգտոնում արդեն գործել է տրամվայ, բայց դրանց աշխատանքը դադարեցվել է 1962 թվականին։