Հարավկորեական Korean Air ավիաընկերությունը ճանաչվել է Համացանցի օգտատերերի ամենասիրելի ավիաընկերությունը։ Այդ փաստը պարզ է դարձել 1.3 միլիոն թվիթների ուսումնասիրության արդյունքում, որոնք գրվել են 2015 թվականի նոյեմբերից 2016-ի հունվար ընկած ժամանակահատվածում․ հայտնում է eturbonews-ը։ Fractl մարքեթինգային ընկերությունը ուսումնասիրել է թվիթները՝ գրված 70 ռեգուլյար և բյուջետային ավիաընկերությունների էջերում և պարզել հաղթողին։ Korean Air-ը ստացել է +0.57 գնահատական ուսումնասիրության ընթացքում, որտեղ +1-ը նշանակում է, որ բոլոր կարծիքները եղել են դրական։
Թոփ-10-ում նաև հայտնվել են Air France-ը, Icelandair-ը և Air New Zealand-ը։
Մյուս կողմից, ամենաոչսիրելի ավիաընկերություն է ճանաչվել ամերիկյան ուլտրալոուքոսթեր Spirit Airlines-ը, նրան հետևել են ևս երկու ամերիկյան ավիաընկերություն՝American Airlines և Delta։