10 հյուրանոց՝ «Օսկարի» արժանացած ֆիլմերից

Մինչ դիկապրիստները գուշակում են` կստանա արդյոք Լեոն այդքան ցանկալի արձանիկը, թե ոչ, դուք ժամանակը իզուր մի վատնեք։ Մեզ հետ մեկնեք հետաքրքիր ուղևորության դեպի այն հյուրանոցները, որոնք փայլել են օսկարակիր ֆիլմերում, որպեսզի հպվեք հոլիվուդյան կինոֆիլմերի մոգությանը։ 

«Ջազում միայն աղջիկներ են»

Hotel Del CoronadoՄրցանակ՝ լավագույն հագուստներ (1960)
Հյուրանոցը՝ Hotel Del Coronado, Սան Դիեգո, ԱՄՆ
Վիկտորիանական ոճի այս շքեղ հյուրանոցը, որը գտնվում է Կալիֆորնիայի խաղաղօվկիանոսյան ափին, կարող է մրցակցել Մերիլին Մոնրոյի հերոսուհու հետ հանդիսատեսի ուշադրության համար։ Լյուքսային Hotel Del Coronado հյուրանոցը, որն ունի գրեթե 130 տարվա պատմություն, բազմիցս ընտրվել է հայտնիների և ամերիկյան նախագահների կողմից՝ որպես հանգստավայր։ Տեղի լողափում դեռևս պահպանվել են վիկտորիանական ոճի  օրիգինալ փայտե շինություններ։

«Կնոջ բույրը»

The PierreՄրցանակը՝  Լավագույն տղամարդու դեր (1993)
Հյուրանոցը՝  The Pierre, Նյու Յորք, ԱՄՆ
Այս լյուքսային մանհեթենյան հյուրանոցը փայլել է կադրում կույր, թոշակի անցած սպա Ֆրենկ Սլեյդի (Ալ Պաչինո) մասին տխուր կատակերգությունում, թեև ֆիլմում նրա անունը ոչ մի տեղ չի հնչում։  The Pierre-ը գտնվում է 160-մետրանոց երկրնաքերում՝ Կենտրոնական այգուց, Հինգերորդ Ավենյուի շքեղ խանութներից և Ժամանակակից արվեստի թանգարանից  ոչ շատ հեռու։ Հենց այս հյուրանոցի համարներից մեկում՝ Cotillion Room-ում, որը ֆիլմի համար վերածվել է ռեստորանի, Ֆրենկ Սլեյդը տանգո է պարում Դոննայի հետ։ Հյուրանոցը կառուցվել է 1930 թվականին  Schultze & Weaver-ի նախագծով և մինչ օրս բազմիցս դարձել հոլիվուդյան ֆիլմերի և սերիալների նկարահանման վայր։ Օրինակ, այստեղ են նկարահանել նաև «Կլան Սոպրանո», «C.S.I. Հանցագործության վայրը՝ Նյու Յորք», «Ծանոթացեք, Ջո Բլեք» ֆիլմերը։

«Թարգմանության դժվարություններ»

Park HyattՄրցանակը՝ Լավագույն սցենար (2004)
Հյուրանոցը՝ Park Hyatt, Տոկիո, Ճապոնիա
Տոկիոյի նորաոճ Park Hyatt հյուրանոցում Սոֆիա Կապոլան նկարահանել է «Թարգմանության դժվարությունները» ֆիլմից բազմաթիվ դրվագներ։ Հենց այստեղ՝ New York բարում, փորձելով փրկվել անքնությունից՝ ծանոթանում են գլխավոր հերոսները՝ հմայիչ, երիտասարդ ամերիկուհի Շարլոտան  և նրա համերկրացի, դերասան Բոբ Հարիսը։ Հյուրանոցը գտնվում է Տոկիոյի գործարար Սինձյուկու թաղամասում և զբաղեցնում   Shinjuku Park Tower երկնաքերի վերջին 14 հարկերը։ Այդ պատճառով Park Hyatt պատուհաններից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ֆուձի լեռը։ Համարները այստեղ ձևավորված են Հոկայդոյի փայտե վահանակներով, իսկ հյուրանոցի պանորամային պատուհաններով New York Grill ռեստորանում մատուցում են ճապոնական և ֆրանսիական խոհանոցի ուտեստներ։

«Մութ ասպետ»

Hotel 71Մրցանակները՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարում, ձայնային լավագույն մոնտաժ (2009)
Հյուրանոցը՝ Hotel 71, Չիկագո, ԱՄՆ (այժմ՝ Wyndham Grand Chicago Riverfront hotel)
Եթե դուք սիրում եք Բեթմենին և ճակատագրի բերումով հայտնվեք եք Չիկագոյում, այցելեք լեգենդար  Hotel 71 հյուրանոցը։ Հենց այստեղ են նկարահանվել «Մութ ասպետի» մի քանի առանցքային դրվագ։ Մի գուցե ձեր բախտը բերի և Բեթմենի համարը ազատ կլինի։ Այս չորսաստղանի հյուրանոցը Չիկագո գետի, Միլենիում պարկի, Մագնիֆիսենտ Մայլ առևտրային թաղամասի և Լուպ թատերական և մշակութային շրջանի  մոտ է։

«Վիկի Քրիստինա Բարսելոնա»Hotel de la Reconquista

Մրցանակը՝ Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում (2009)
Հյուրանոցը՝ Hotel de la Reconquista, Օվեդո, Իսպանիա
Իսպանական փոքրիկ Օվեդո քաղաքի հենց Hotel de la Reconquista հյուրանոցում են թեժանում շեքսպիրյան մասշտաբի կրքերը Խավիեր Բարդեմի, Սկարլետ Յոհանսոնի և Պենելոպա Քրուզի հերոսների սիրային եռանկյունիում։ Այդ պատճառով այստեղ արդեն տարիներ շարունակ այցելում են ֆիլմի երկրպագուները, որպեսզի ընկղմվեն ֆիլմի մթնոլորտում, ըմպեն համեղ սիդրա, որով հայտնի է Օվեդոն։ Ի դեպ, այս գրեթե  300-ամյա պատմությամբ հյուրանոցը ընդգրկված է ազգային հուշարձանների ցանկում։ Դուք երկար կհիշեք հնաոճ ճակատամասը, բարոկկո ոճի շքեղ ինտերիերը, հին վանքը և  Hotel de la Reconquista-ի գեղեցիկ բակը։

«Կեսգիշերը Փարիզում»

Le BristolՄրցանակը՝ լավագույն սցենար (2012)
Հյուրանոցը՝ Le Bristol, Փարիզ, Ֆրանսիա
Փարիզի կենտրոնում գտնվող շքեղ հինգաստղանի հյուրանոցը, իրավամբ, կարող է համարվել ֆիլմի դեմքը՝ Օուեն Ուիլսոնի և Ռեյչել Մաքադամսի մարմնավորած  գլխավոր հերոսների հետ համատեղ։ «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի դրվագներից շատերը նկարահանվել են նրա լյուքսերից մեկում։  Օրինակ, համարի ձևավորումը կարելի է տեսնել այն տեսարանում, երբ Ինեսը և Գիլը վիճում են հերոսի երեկոյան զբոսանքների պատճառով։ Կադրում երևացել են նաև հյուրանոցի նախասրահը և Le Bristol ռեստորանը։ 1925թվականին կառուցված հյուրանոցը արդեն 90 տարուց ավել հայտնի է իր անթերի սպասարկմամբ, հրաշալի շրջակայքով, հնաոճ կահույքով և համեղ խոհանոցով, որի համար այսօր պատասխանատու է միշլենյան երեք ատսղ ունեցող ագավ խոհարար Էրիկ Ֆրեշոն։

«Վիշապի դաջվածքով աղջիկը»Dolder Grand

Մրցանակը՝ լավագույն մոնտաժ (2012)
Հյուրանոցը՝  Dolder Grand, Ցյուրիխ, Շվեյցարիա
Հինգաստղանի Dolder Grand  հյուրանոցի հյուրերը կարող են ցանկացած պահի մտովի տեղափոխվել  «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի նկարահանման հրապարակ։ Կադրում փայլել են հյուրանոցի ճեմուղին, գրանցման սեղանիկը, Masina ապարտամենտները։ Բայց այս հյուրանոցը կարող է հպարտանալ ոչ միայն իր կինոկարիերայով, այլև՝ հաջող գտնվելու վայրով․ այն գտնվում է Ցյուրիխի այգու գոտում, իսկ պատուհաններից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքը, Ցյուրիխի լիճը և Ալպերը։ Ի դեպ, Dolder Grand ռեստորանը ունի երկու միշլենյան աստղ։

«Երկաթե Լեդի»

The GrandՄրցանակները՝ Լավագույն կանացի դերակատարում, Լավագույն գրիմ (2012)
Հյուրանոցը՝ The Grand, Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Մարգարեթ Թեթչերի բարդ ուղու մասին պատմող կենսագրական ֆիլմը ներկայացնում է նրա կյանքի մեծ շրջանը։Այդ թվում` այն շրջանը, երբ նա և իր ամուսինը հրաշքով են փրկվում Բրայտոնի «Գրանդ» հյուրանոցի պայթյունից հետո։ Այսօր այս նորաձև, չորսաստղանի հյուրանոցը գրավում է հյուրերին Վերածննդի ոճի շքեղ ձևավորմամբ, Հին Աշխարհի նրբաոճ հմայքով և լավ տեղաբաշխմամբ, քանի որ գտնվում է Բրայտոնի կենտրոնում՝ նավահանգստից մի քանի րոպե  հեռավորության վրա։ 

«Ստրկության 12 տարի»

The Columns HotelՄրցանակները՝  լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում, լավագույն ադապտացված սցենար (2014)
Հյուրանոցը՝  The Columns Hotel, Նոր Օռլեան, ԱՄՆ
Սոլոմոն Նորտապի «Ստրկության 12 տարի» ինքնակենսագրության հիման վրա նկարահանած ֆիլմը նկարահանել են Լուիզիանա նահանգի տնկարկներում, իսկ հայտնի առևանգման դրվագը նկարահանվել է Նոր Օռլեանի  St.Charles ավենյուի The Columns Hotel հյուրանոցում։ Այս հյուրանոցը ունի հարուստ պատմություն․ այն կառուցվել է  1883 թվականին հայտնի օռլեանցի ճարտարապետ Թոմաս Սալլիի  նախագծով։ Հյուրանոցը շրջապատող փարթամ այգիներ, լավ ձևավորված լաունջ գոտի և վիտրաժային տանիք․ այստեղ կա ամեն ինչ  19-րդ  դարի միջավայր վերադառնալու համար։

«Մեծն Գեթսբի»

The Plaza HotelՄրցանակները՝ լավագույն գեղարվեստական ձևավորում, լավագույն հագուստներ (2014)
Հյուրանոցը՝ The Plaza Hotel, Նյու Յորք, ԱՄՆ
Ամբողջ նկարահանումներն անցել են Ավստրալիայում, բայց Ֆիցջերալդները եղել են այս հյուրանոցի հովանավորները։ Փաստացի Դեյզիի համար Թոմի և Գեթսբիի կոնֆլիկտի տեսարանի գեղարվեստական ձևավորումը ստացել է հենց  The Plaza Hotel-ը։ Այստեղի կիրակնօրյա  բրանչը կգնահատեն ինչպես Մեծն Գեթսբիի երկրպագուները, այնպես էլ՝ «20-ականների երկրպագուները»  (հատկապես լավն է շամպայնով կոկտեյլը, որը արժանին մատուցում է ինչպես ֆիլմին, այնպես էլ՝ գրքին)։ Ի դեպ, The Plaza Hotel-ում կա Fitzgerald Suite։ 

You might also like