Դուբայում մեկնարկում է Սննդի փառատոնը

2016 թվականի փետրվարի 25-ին ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքում մեկնարկում է Սննդի ամենամյա փառատոնը, որին, ավանդաբար, մասնակցում են աշխարհի լավագույն խոհարարներն ու համադամասերները։ Այս անգամ ծրագիրը խոստանում է  լինել ամենահագեցածը պատմության մեջ։ Առաջին անգամ տոնի շրջանակներում կանցկացվի ռեստորանային շաբաթ․ Դուբայի ավելի քան  30 ռեստորան կներկայացնեն հատուկ ճաշացանկ համադամասերների դատին և ի ուրախություն նրանց, ովքեր սիրում են համտեսել որևէ նոր բան։Food Festival kicks off in DubaiԱյս տարի միջոցառման հագեցած ծրագրի գլխավոր թեման  «Համերի տոնն» է։ Կազմակերպիչները խոստանում են, որ նման մոտեցումը կբերի բազմազանության, ստեղծագործական խանդավառության և կընդգծի Դուբայի կյանքի բազմազգ կոլորիտը։

You might also like