Համաձայն TOPHOTELPROJECTS-ի զեկույցի՝ ներկայումս Սաուդյան Արաբիայի թագավորությունում շինարարական փուլում է գտնվում 47,431 համարով 124 հյուրանոց։
Վերջնական փուլում են գտնվում, ինչպես գրում է Аrabian Вusiness-ը, 52 նախագիծ, և շուրջ 20 000 նոր համար հասանելի կդառնա զբոսաշրջիկներին արդեն այս տարի։ 2016-ին կբացվեն Ritz-Carlton-ը Ջեդդայում (մարտ), Kempinski Al Othman Hotel-ը Ալ Կոբարեում (մայիս) և Nobu Hotel-ը Ռիադում (հունիս)։
Hilton Worldwide-ը, որն ունի Սաուդյան Արաբիայում ամենամեծ հյուրանոցային ցանցը, առաջիկա տարում ունեցած 10 հյուրանոցին կավելացնի ևս 28-ը։
Այլ հոդվածներ
You might also like