Զբոսաշրջիկներին 150 եվրոյի դիմաց առաջարկում են մեկնել «անհայտ վայր»

Իսպանիայում ստեղծվել է կայք, որում զբոսաշրջիկներին առաջարկում են մեկնել «անհայտ վայր»՝ վճարելով  150 եվրո։ Ինչպես հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով Europa Press-ին, զբոսաշրջիկները այդ գումարով գնում են չվերթի տոմս և երկու գիշեր հյուրանոցում, բայց նշանակման վայրը մնում է անհայտ։
Ներկայումս արկածասերներին առաջարկվում է ուղևորություն Եվրոպայի 12 քաղաքներից մեկը։ Չվերթի  ժամանման կոնկրետ  վայրի մասին տեղեկությունը նրանք ստանում են մեկնումից մի քանի օր առաջ։
imageՈւղևորությունը ձևակերպելու համար ճանապարհորդները միայն կայքում լրացնում են մեկնողների թիվը և այն օդանավակայանը, որտեղից կցանկանան թռիչքն իրականացնել  (ներկայումս հասանելի են չվերթները Մադրիդից և Բարսելոնայից)։ Դրանից հետո օգտատերը ընտրում է ուղևորության օրը։ Թռիչքը սովորաբար նախատեսվում է իրականացնել ուրբաթ օրը, վերադարձը՝ կիրակի։
Դրանից հետո սկսվում է ուղղություն փնտրտուքը։ Զբոսաշրջիկը կարող է ցանկից հեռացնել առաջարկվող 12 քաղաքներից մեկը։ Եթե հաճախորդը ցանկանում է բացառել ավելի շատ քաղաքներ, ապա պետք է յուրաքանչյուրի համար վճարի հինգ դոլար։

You might also like