Այս պիցցերիա երազում է այցելել ցանկացած զբոսաշրջիկ

Yelp պորտալը օգտատերերի գնահատականների հիման վրա կազմել է խոշոր իտալական քաղաքներում 100 ամենասիրելի հասարակական սննդի կետերի ցանկը։
Առաջին տեղը ամենաբարձր գնահատականով զբաղեցրել է Նեապոլի L’Antica Pizzeria da Michele պիցցերիան․ հենց այստեղ է այցելել Ջուլիա Ռոբերթսի հերոսուհին «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմում։Pizzeria L'AnticaԵրկրորդ տեղը զբաղեցրել է նեապոլցիների և զբոսաշրջիկների շրջանում ոչ պակաս հայտնի Sorbillo պիցցերիան, որտեղ պետք է մեծ հերթի մեջ կանգնել։ Երրորդ տեղը բաժին է  հասել Ֆլորենցիայի  Mercato Centrale ռեստորանին, որն հյուրերին առաջարկում է ավանդական տոսկանյան ուտեստներ տեղական մթերքներից՝ բանջարեղենից, մսից և ձկից։

sorbilloYelp-ի օգտատերերի շրջանում հայտնի ամենաշատ հաստատութուններով քաղաք է ճանաչվել Ֆլորենցիան։ Վարկանիշային աղյուսակի գլխավոր անակնկալն այն է, որ առաջին տասնյակում բացակայում է Միլանը։ Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս, որ տանից դուրս ճաշել ցանկացողները հիմնականում նախապատվությունը տալիս են պարզ ուտեստներով և ոչ ֆորմալ ձևավորմամբ հաստատություններին։

Mercato Centrale

You might also like