Ելիզավետա II թագուհին հանգստից վերադարձել է Լոնդոն սովորական գնացքով։ Նորին Մեծությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել Նորֆոլկ կոմսությունից, որտեղ, ավանդաբար, անցկացնում է իր ձմեռային արձակուրդը։ Ելիզավետան ճանապարհորդել է առաջին դասում։ Նա զբաղեցրել է իր տեղը վագոնում գնացքի մեկնումից հինգ րոպե առաջ Քինս Լինն կայարանում։ Մինչև լոնդոնյան Քինգս Քրոսս կայարանը ուղևորությունը տևել է 1 ժամ 40 րոպե։ Արժեքը կազմել է 54,9 ֆունտ (79 դոլար)։
«Ես հարցրեցի, թե դուր է եկել նրան այցը Նորֆոլկ, և նա դրական պատասխան տվեց», —Պատմել է Գրեմ Փրեթը (Graeme Pratt)՝ Քինս Լինն կայարանի ղեկավարը։
Ելիզավետա II-ը օգտվում է բրիտանական երկաթգծից բազում տարիներ։ Օրինակ, 1991 թվականին նա ոչ միայն շրջել է նոր 225 գնացքով, այլև՝ կատակել ուղեկիցների հետ, ովքեր չէին սպասել հանդիպել թագուհուն իրենց վագոնում։
Այլ հոդվածներ
You might also like