2016 թվականի աշնանը Ռուսաստանի մայրաքաղաքում կբացվի հաստատություն, որը կսպասարկի հյուրերին Եվրոպայի ամենաբարձր կետում։ White Rabbit Family խոշոր հոլդինգի «Սախալին» ռեստորանը կգտնվի «Դաշնության աշտարակի» 89-րդ հարկում։ Եվրոպայի ամենաբարձր ռեստորանը կառաջարկի այցելուներին ուտեստներ ռուսական ծովամթերքներից։ Հաստատության ճաշացանկում կներկայացվեն, մասնավորապես, սախալինյան ծովախեցգետին, կամչատյան խեցգետին, կատարիկներ և այլն։ Ռեստորանը նաև խոստանում է իր հյուրերին գինիների մեծ տեսականի։ «Սախալինի» հեղինակները խոստանում են, որ ճաշի միջին արժեքը կկազմի առավելագույնը 2 հազար ռուբլի։