Իսրայելը «Օսկարի» նոմինանտներին նվիրել է 55 հազար դոլար արժողությամբ շրջագայություն երկրում

«Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա  նոմինանտները նվեր են ստացել VIP-հանգիստ Իսրայելում հրեական հանրապետության կառավարության հաշվին․ այս մասին հաղորդել է երկրի Տուրիզմի նախարարությունը։

Դերասանական և ռեժիսուրական անվանակարգերում  ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակի հավակնորդները կարող են 2016  թվականի ընթացքում ցանկացած ժամանակ օգտվել հրավերքից, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, տեղական մամուլի հաշվարկներով, կազմում է  55 հազար դոլար։ Իսրայելական կողմը խոստանում է երկու հոգու համար  չվերթ առաջին դասով և տասնօրյա բնակություն հինգաստղանի հյուրանոցում։ Israel presented the nominees for the "Oscar" tours the country for $ 55 thousand«Մենք ուզում ենք, որ մեզ մոտ այցելեն Հոլիվուդի կինոարդյունաբերության ամենավառ աստղերը, նրանք, ովքեր ձևավորում են հասարակական կարծիք, որպեսզի նրանք տեսնեն մեր երկիրը սեփական աչքերով, այլև ոչ թե՝ զանգվածային լրատվամիջոցների պրիզմայով։ Եթե նրանք ընդունեն մեր հրավերքը, ապա նրանց այցը հսկայական ազդեցություն կունենա նրանց միլիոնավոր երկրպագուների վրա»,-նշել է Տուրիզմի նախարար Յարիվ Լևինը։

Այս տարի Թել Ավիվի ճեմուղիներով կամ երուսաղեմյան Հին քաղաքի փողոցներով շրջելու հնարավորություն ունեն Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեստեր Ստալոնեն, Մեթ Դեյմոնը, Քրիստիան Բեյլը, Ջենիֆեր Լոուրենսը և Քեյթ Ուինսլեթը։

«Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կանցկացվի փետրվարի  28-ին Լոս Անջելեսում։

You might also like