Իսրայելում ուղտերի վրա GPS կտեղադրեն

Քնեսեթի անդամ Բեցալել  Սմոտրիչը մտադիր է Իսրայելի խորհրդարան ներկայացնել մի օրենք, որի համաձայն՝ պետք է GPS տեղադրել  երկրի տարածքում գտնվող բոլոր ուղտերի վրա։

Վերջին  10 տարվա ընթացքում  12 իսրայելցի մահացել է և տասնյակ մարդ  վիրավորվել երկրի հարավում ուղտերի հետ բախման արդյունքում։CamelՈւղտերի վրա կտեղադրվի միկրոչիպ, որոնք ազդանշան կհաղորդեն վարորդների սմարթֆոններին այն դեպքում, երբ ուղտը հայտնվի մայրուղու վրա մեկ կիլոմետր հեռավորության վրա․ գրում է Mignews-ը։

Օրինագիծը նախատեսում է տուգանք նրանց, ովքեր կհրաժարվեն կատարել օրենքի պահանջը։

You might also like