Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմադաբադ քաղաքում բացվել է The Real Poseidon հաստատությունը։ Անսովոր ռեստորանը այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակիչների և օտարերկրյա հյուրերի շրջանում, որ առաջին իսկ օրը նրա 150 տեղերն էլ զբաղեցրած են եղել։ Ռեստորանը գտնվում է հատուկ պատրաստված ակվարիումի հատակին, որի ծավալը կազմում է 150 000 լիտր ջուր։ Ընթրելու ընթացքում հյուրերը կարող են հիանալ 4000 ծովային արարածներով, որոնք The Real Poseidon են բերվել Ահմադաբադ, Ռաջկոտ և Վադադորա քաղաքներից։ Սակայն ռեստորանի ճաշացանկը կհիասթափեցնի թարմ ծովամթերքներ և ձուկ սիրող հյուրերին․ ռեստորանի ավագ խոհարարը բուսակերության կողմնակից է և մատուցում է միայն Թայլանդի, Բանգլադեշի և Հնդկաստանի ավանդական ուտեստներ։