2016 թվականին Փարիզը զրկվել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքի կոչումից։ Airbnb պորտալի տվյալներով՝ Սուրբ Վալենտինի տոնը նշելու համար ճանապարհորդների մեծամասնությունը ընտրում է Կոպենհագենը և Դանիայի մյուս քաղաքները։
Կացարանի որոնման և կարճաժամկետ վարձակալության հայտնի օնլայն հարթակի խմբագիրները վերլուծել են փետրվարի 13-ի և 14-ի պատվերների քանակը։ Կայքում առկա 190 երկրներից սիրահար զույգերի շրջանում առավել պահանջարկ են վայելում հետևյալ երկրները․
1. Դանիա
2. Լեհաստան
3. Մեծ Բրիտանիա
4. Շվեյցարիա
5. ԱՄՆ։
Airbnb-ի ներկայացուցիչները նաև նկատել են այս տոնի հանդեպ ճանապարհորդների հետաքրքրության անկում՝ համեմատած անցյալ տարվա հետ։