Skyscanner տուրիստական ծառայությունը գտել է ավիատոմսերի ամրագրման համար ամենաբարենպաստ ժամանակը։ Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրությունում՝ գների նվազում արձանագրվում է ամանորյա տոներից անմիջապես հետո մինչև ապրիլի սկիզբ և հոկտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի կեսը․ գրում է Lenta-ն։
Այդպիսով, ամանորյա տոներից հետո ամրագրված ավիատոմսը կարժենա 40 տոկոսով ավելի մատչելի, քան հուլիսի կեսերի պիկ գների ժամանակ։ Հոկտեմբերի վերջից ճամփորդական փաստաթղթերը կարժենան 30 տոկոսով մատչելի, քան Նոր տարվան։ Ընդ որում, ամենաշահավետ տարբերակը ավիատոմսերը փետրվարին գնելն է։ Միջինում այդ ամիս թռիչքի արժեքը 16,5-ով նվազում է՝ համեմատած «բարձր սեզոնի» հետ։
Բացի այդ, պիկ սեզոնի համար ավիատոմսի նախապես ձեռք բերումը կօգնի խնայել վերջին պահին գնած տոմսի գնի 60-70 տոկոսը։ Փորձագետները խորհուրդ են տալիս գնել տոմսերը թռիչքից 7,5 ամիս առաջ։ Այդ ընթացքում դրանք 16-33 տոկոսով մատչելի են։ Նաև ձեռնտու չէ արտասահման թռիչքի տոմսը գնել թռիչքից մեկ ամիս առաջ․ մեկնումից առաջ հինգ շաբաթվա ընթացքում, որպես կանոն, գինը կտրուկ աճում է։
Էժան ավիատոմսեր որոնելու և գները համեմատելու համար կարող եք օգտվել aviatomser.online համակարգից այստեղ` www.aviatomser.online