Մեծ Բրիտանիա. կանայք հանգստի տանում են կրկնակի շատ իրեր, քան անհրաժեշտ է

Ուսումնասիրությունների համաձայն` կանայք հանգստի տանում են կրկնակի  իրեր, քան անհրաժեշտ է: Փամպրուկ հավաքելը դառնում է հանգստի մի մասը, որը կանանց համար դառնում է իսկական փորձություն. ի՞նչ վերցնել երկու շաբաթվա համար:

Co-operative Insurance-ը անցկացրել է հարցում երեք հազար կանանց շրջանում: Պարզվել է, որ աղջիկները ցանկանում են իրենց հետ տանել որքան հնարավոր է շատ իրեր: Միջին հաշվարկներով` ճամպրուկում տեղ են գտնում 10 տոպ, 12 զույգ շորտ կամ կիսաշրջազգեստ, 6 լողազգեստ: Բայց փաստացի արձակուրդին հագնում են 12 տոպ, 6 զույգ շորտ կամ կիսաշրջազգեստ և երեք լողազգեստ:

Հարցումների համաձայն` նրանք վերցնում են  8 զույգ կոշիկ, իսկ  25 %-ը վերցնում են  10 զույգ: Ընդ որում` մեկ երրորդը խոստովանում է, որ արձակուրդին հագնում է միայն  6 զույգ կոշիկ: Արդյունքում` արձակուրդային զգեստապահարանը դատարկում է բյուջեն  1,140 ֆունտ ստերլինգով, ինչպես նաև` պետք է վճարել բեռի համար: Հարցվածների  23%-ը  սթրես է ապրում ճամպրուկն հավաքելիս, իսկ 21%-ը  կարծում է, որ արձակուրդի մեկնելիս իրերի ընտրությունը ավելի լարվածություն է առաջացնում, քան աշխատանքը:

 

 

 

 

 

You might also like