«Հրեշտակային երեխաների» համար ևս պետք է ավիատոմս գնել

Թայլանդի Thai Airways International  ազգային ավիափոխադրողին պատկանող Thai Smile Airways ավիաընկերությունը ինքնաթիռի տոմս կվաճառի իրական մեծության տիկնիկների համար և կսպասարկի նրանց՝ ինչպես իսկական ուղևորներին։ Տիկնիկներին կառաջարկվեն խորտիկներ և խմիչքներ, բայց նրանց կարգելվի նտել վթարային ելքի մոտ։ Այն դեպքում, եթե սեփականատերը տոմս ձեռք չբերի տիկնիկի համար, այն կգնահատվի՝ որպես ձեռքի  ուղեբեռ։ Նշվում է նաև, որ տիկնիկները թռիչքի և վայրէջքի ժամանակ պետք է ամրակապված լինեն։

Thai Smile Airways
Խոսքը  Luk Thep կամ «Հրեշտակային երեխա» (Child Angels) տիկնիկների մասին է, որոնք վերջին ժամանակներս մեծ տարածում են գտել Թայլանդում։ Դրանց արժեքը հասնում է մի քանի հարյուր դոլարի։ Թայլանդցիները հավատում են, որ դրանցում առկա են հրեշտակային երեխաների հոգիներ։ Կարծիք կա, որ, եթե նրանց մասին հոգ տանես, հաջողություն կունենաս։ Նշվում է, որ ֆորտունային հաճոյանալու համար տիկնիկների սեփականատերերը նրանց համար հայտնի ապրանքանիշի հագուստ  ու աքսեսուարներ են գնում։

Thai Smile Airways
Բացի այդ, բանգկոնգյան  Neta Grill  ռեստորանի սեփականատերերը իրենց Facebook-յան էջում նշել են, որ առաջարկում են հատուկ ճաշացանկ  Luk Thep տիկնիկների համար մանկական ճաշացանկի գնով։ Ուտեստները կմատուցվեն մի պայմանով, որ պատվիրված ամբողջ սնունդը ուտվի։

You might also like