Լոնդոնի նման ժամանակակից մեգապոլիսում կարևոր է ունենալ այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլինի հանգստանալ առօրյա թոհուբոհից։ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկուսանալ, «Virgin Holidays» ընկերությունը կառուցել է տնակ ծառի վրա լոնդոնյան Սաութ Բանկ թաղամասում։
Ռիչարդ Բրենսոնի ղեկավարած ընկերությունը անցկացրել է խաղարկություն, որի գլխավոր մրցանակը դարձել է բնակությունը այդ անսովոր հյուրանոցում։ Երջանիկ հաջողակները կարող են մի քանի գիշեր անցկացնել 10 մետր բարձրության վրա Թեմզայի ափին գտնվող շքեղ տնակում։ Աֆրիկյան ոճով ձևավորված տանը կա երկու սենյակ, դեպի գետը տեսարանով պատշգամբ և առանձին հանգստի գոտի։ Ծառայությունների թվում է մասնավոր ավագ խոհարարի աշխատանքը։Բոլոր ցանկացողները կարող են այցելել անսովոր հյուրանոցը՝ մասնակցելով ամենօրյա էքսկուրսիաներին (տեղական ժամանակով 11:00-ից 18:00)։ Վերջին այցը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 29-ին։