Իտալիա․ Միլանում կբացվի ռեստորան-կինոթատրոն

Միլանը կդառնա առաջին իտալական քաղաքը, որտեղ կհայտնվի ժամանակակից աշխարհում տարածում գտած հաստատություն՝ կինոռեստորան։ Նախագիծը կյանքի կկոչվի՝ շնորհիվ քաղաքի պատմական կինոսրահներից մեկի՝ «Anteo» կինոթատրոնի վերանորոգման և ընդլայնման։ Նոր համալիրը կառաջարկի հյուրերին 10 կինոսրահ, ինչպես նաև՝ 20  սեղանով  կինոռեստորան։ Italy: Milan opened a restaurant-theaterՆման հաստատությունները մեծ ժողովրդականություն են վայելում Բեռլինում և Չիկագոյում․ նշում են կազմակերպիչները։ Anteo-ն էլ կդառնա Իտալիայում առաջին կինոռեստորանը, որը իր այցելուներին  ֆիլմերից և համեղ ուտեստներից բացի կառաջարկի նաև  գրադարանային սրճարան, սուշի բար, երկու ամառային արենա, ինչպես նաև՝ կինոյին նվիրված սեմինարների և հանդիպումների սրահ։

You might also like