Նախաճաշին՝ «մի չափաբաժին խելք»

«Intelligent Breakfast»  նախաճաշի հատուկ ճաշացանկ է կազմել  Pullman London St Pancras հյուրանոցը։ Դրա մեջ ընդգրկված ուտեստները, հեղինակների մտահաղացմամբ, պետք է բարելավեն և ակտիվացնեն ուղեղի աշխատանքը։ «Գլխի համար օգտակար» ուտեստներ պատրաստելու հարցում օգնել է Honestly Healthy ընկերության հիմնադիր Նատաշա Կորետտը։ Հյուրերին կառաջարկվի նախաճաշի հինգ տարբեր տարբերակ, այդ թվում՝ մարսողությանը նպաստող կուզու օսլայով սալորի աղանդեր, ակտիվությանը նպաստող եղեսպսակով և քրքումով ձվածեղ, սմուզիների լայն ընտրանի և այլ ուտեստներ։

Intelligent Breakfast Pullman London St Pancras «Նախաճաշը ամենակարևոր սնունդընդունումն է օրվա ընթացքում։ Այդ պատճառով «խելքի համար» առավոտյան ճաշացանկի մշակման համար մենք հրավիրել ենք փորձագետի»,-պատմել է Ջոնաթան Շեարդը՝  Pullman-ի ավագ փոխնախագահը։ «Intelligent Breakfast»-ը մատուցվում է  ինչպես  Golden Arrow ռեստորանում, այնպես էլ՝  Business Playground գործարար  հանդիպումների հարթակում  2016 թվականի հունվարից։

You might also like