Փետրվարի 10-ից Պրահա է վերադառնում շատ հաջող մի ցուցահանդես՝ նվիրված հայտնի «Տիտանիկ» նավին և 1912 թվականի ապրիլին նրա խորտակմանը։ Այցելուներից յուրաքանչյուրը մուտքի մոտ կստանա տոմս «Տիտանիկի» որևէ կոնկրետ ուղևորի անունով։
Այնուհետև, ելքի մոտ այցելուները կպարզեն, թե ողջ է մնացել «իրենց» ուղևորը, թե՝ ոչ։ Մասշտաբային ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կտեսնեն հարյուրավոր օրիգինալ իրեր նավից, ճաշարանի, բոլոր դասերի նավախցիկների և մեխանիկական հատվածի ճշգրիտ պատճենները։ Այցելությունը այս ցուցահանդեսին` ասել է, թե լինել իսկական «Տիտանիկի» վրա։ Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի տասը։