Հանգստի պլանավորման 10 փուլերի ցանկը

Երկար սպասված ամանորյա տոները ավարտվեցին, և մենք ստիպված ենք վերադառնալ աշխատանքային առօրյային։ Աշխատանքային առաջին իսկ օրը շատ մարդիկ սկսում են մտածել արձակուրդի մեկնելու հաջորդ հնարավորության մասին։ Բրիտանական Metro.co.uk  նորությունների պորտալի խմբագիրները ըմբռնումով են մոտեցել այդ խնդրին և կազմել ճանապարհորդության պլանավորման տասը փուլերի հումորային ցանկ։

List of 10 planning stages of rest

1.Հիասթափություն կյանքից և անհավանական հոգնածություն;
2. Հանգստավայրի ընտրության անորոշելիություն;
3. Իրական հայացք ֆինանսական խնդիրներին և բյուջետի պլանավորում;
4. Ուղեկցի ընտրություն (կամ ընկերներին և ընտանիքի անդամներին քաղաքավարի կերպով մերժելու փորձ);
5. Անբացատրելի դադար, որի ընթացքում բնակության վայրի և փոխադրամիջոցների գները աճում են մի քանի անգամ;
6. Մոլագար տարվածություն կարծիքներով լի կայքերի հանդեպ, որոնք օգնում են վերջնական որոշում ընդունել;
7. Սթրես՝ կապված ամրագրման հետ․ անձնագրային տվյալների, ժամկետների ստուգում, պատասխանի սպասում;
8. Խնդություն;
9. Անհամբերություն;
10. Վերադարձ տուն և կրկին մեկնելու ցանկություն (նայե´լ ցանկի 1 կետը)։

You might also like