Պրահայում բացվել է Apple-ի թանգարան

Դեկտեմբերին Պրահայում բացվել է աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված համակարգչային Apple ընկերությանը։ Այստեղ հավաքված է այդ ընկերության արտադրանքի ամենամեծ հավաքածուն, այդ թվում՝ լեգենդար՝ Apple Lisa-ն և առաջին  Macintosh համակարգիչը։ Apple Exhibition in PragueԻնչպես նշում է  ILoveCZ-ը՝ համակարգիչներից և գաջեթներից բացի այստեղ ներկայացված են նաև հազվագյուտ իրեր, օրինակ՝ Սթիվ Ջոբսի դպրոցական օրագիրը։ Հարակից տեքստերն ու աուիդոգիդը թարգմանված է ինը լեզուներով։Apple Exhibition in PragueԹանգարանն աշխատում է ամեն օր մինչև ժամը  22-ը։ Այդպիսով, Պրահայում ոչ միայն հարգանքի տուրք են մատուցել հանճարեղ Սթիվ Ջոբսին, այլև՝ բացել թանգարան, որը համարձակորեն մրցակցում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերի հետ։

You might also like