Շվեյցարիա․ ՖԻՖԱ-ի թանգարան կբացվի Ցյուրիխում

Չնայած ՖԻՖԱ-ն ցնցած սկանդալներին՝ փետրվարի 28-ին Ցյուրիխում տեղի կունենա ՖԻՖԱ-ի թանգարանի բացման արարողությունը, որի վրա երեք տարվա ընթացքում ծախսվել է 128 միլիոն եվրո։

FIFA
Թանգարանը գտնվում է Ցյուրիխի կենտրոնում և զբաղեցնում է 3 000 քառակուսի մետր մակերես։ Երեք հարկ զբաղեցնող թանգարանի ցուցադրությունները կներառեն ցուցանմուշներ՝ կապված ֆուտբոլի պատմության հետ․ գրում է  The Local-ը։FIFAԻսկ թանգարանի գրադարանը կունենա   5 000 աշխատանք։ ՖԻՖԱ-ն նախատեսում է, որ թանգարան տարեկան կայցելի  250 000 հյուր։

You might also like