Հայտնի են 2015 թվականի աշխարհի ամենաթանկարժեք փողոցների անունները

Աշխարհի ամենաթանկարժեք փողոց կրկին ճանաչվել է Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն։ Այդ մասին հաղորդվում է Cushman & Wakefield ընկերության ամենամյա հետազոտությունում, որն համեմատում է վարձակալության տրվող առևտրային տարածքների գները ամբողջ աշխարհում։ Նյու Յորքի կենտրոնում քառակուսի մետր վարձակալելը արժի միջինում 33,8 հազար եվրո՝ տարեկան։ Դա 6 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի, երբ Հինգերորդ ավենյուն կրկին գլխավորում էր աղյուսակը։

Fifth Avenue

Երկրորդ տեղում հայտնվել է հոնգկոնգյան Կոզուեյ Բեյը։ Այնտեղ վարձակալությունը մեկ երրորդ անգամ մատչելի է դարձել․ միջինում  23,2 հազար եվրո քառակուսի մետրի համար։ Երրորդն  աշխարհում և առաջին տեղը Եվրոպայում զբաղեցրել է Ելիսեյան դաշտերը Փարիզում։ Այնտեղ քառակուսի մետրի վարձակալությունը արժի  13,3 հազար եվրո։ Չորրորդ տեղում հայտնվել է լոնդոնյան Բոն սթրիթը՝ 12,8 հազար եվրո վարձակալության գնով, հինգերորդում՝ միլանյան Բիա Մոնտենապոլեոնեն (տասը հազար եվրո)։

Causeway Bay

Տասնյակում նաև հայտնվել են Ցյուրիխի Բանհոֆշտրասեն, Տոկիոյի առևտրային Գինձա թաղամասը, սեուլյան Մենդոնը, Վիեննայի Կոլմարկտը և Մյունխենի Նոյհաուզերշտրասե և Կաուֆինգերշտրասե փողոցները։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հեղինակները համեմատել են քառակուսի մետրի վարձակալական արժեքը աշխարհի  500 փողոցներում։
Զեկույցի համաձայն՝ փողոցների միջինում 35 տոկոսը բարձրացրել է արժեքը՝ համեմատած անցյալ տարվա հետ։

noyhauzershtrasse

You might also like