Մենք էլ մեր շատ ընթերցողների նման բնակվում ենք բազմաբնակարան շենքի սովորական մի բնակարանում, որը նաև ունի հարմարավետ պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի մանկական խաղահրապարակ կամ մեկ այլ նման շենք։ Ե´վ տեսարանից, և´ պատշգամբից, և´ մեր բնակարանից բոլորս գոհ ենք, բայց, երբեմն երազելը հաճելի է․․․
Այս հավաքածուում ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենագեղեցիկ պաշտգամբներն ու բացօթիկները։ Առաջարկում ենք հիանալ դրանցով և երազել մեզ հետ միասին։
Պենթհաուս Լոնդոնում
Նոր շենքի յոթերորդ հարկի այս պատշգամբից բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի բրիտանական մայրաքաղաքը՝ Թաուերի կամուրջը և Թեմզան։ Մուտքին ապակե շարժական դռներ են, որոնք զբաղեցնում են գրեթե ամբողջ պատը։
Վիլլա Ivy, Խորվաթիա
Բրաչ կղզում գտնվող այս վիլլան ունի շատ առավելություններ և շքեղ կյանքի բազմաթիվ ատրիբուտներ, բայց բացօթիկը դրանցից ամենատպավորիչն է։ Այն երկմակարդակ է, իսկ ներքևի մակարդակում տեղ է գտել հիասքանչ տեսարանով մեծ լողավազանը։
Ֆլորիդա
Casa de las Olas (թարգմանվում է «Ալիքների տուն») ռոմանտիկ անվանումով տունը գտնվում է Մեքսիկական ծոցի ափին։ Ընդարձակ բացօթիկները, հատկապես՝ բուխարիով, իդեալական վայր են երեկոյան ընտանեկան և ընկերական հավաքույթների համար։
Վիլլա L’Amandier, Մարոկկո
Ինչը կարող է ավելի լավ լինել, քան շոգ օրին լեռնային տեսարաներով հիանալը և այսպիսի բացօթիկում թեյ ըմպելը։
Չելսի, Լոնդոն
Այս բացօթիկի մակերեսը ավելի քան 90 քառ․ մետր է։
Լոնդոն
Այս բացօթիկում հնարավոր է նստել բաց խարույկի կողքին և հիանալ փոքրիկ գեղատեսիլ աղբյուրով։
Դարտմուտ, Անգլիա
Այս բացօթիկից տեսարան է բացվում դեպի գետը և զբոսանավերի ակումբը։ Իդեալականն է սպորտի այդ տեսակի սիրահարների համար։
Մայորկա
Դեպի Անդրաչ նավահանգիստը և զբոսանավերի ակումբը բացվող տեսարանով բացօթիկը հագեցած է նաև ջակուզիով։
Լոնդոն
Ինչպես երևում է , ամենաշքեղ բացօթիկները գտնվում են բրիտանական մայրաքաղաքում։ Այս բացօթիկը սահուն կերպով ընդգրկվում է առանց պատերի հարմարավետ սենյակում։
Կալիֆորնիա
Այս բացօթիկը գտնվում է առանձնատան տանիքին և այդտեղից շքեղ տեսարան է բացվում։ Շնորհիվ տաք կլիմայի և գեղատեսիլ տեսարանների՝ այստեղ հնարավոր է վայելել շուրջ տարի։
Լոնդոն
Եվս մեկ հարմարավետ բացօթիկ լոնդոնյան պենտհաուսում։
Փարիզ
Պատշգամբից տեսարան դեպի Էյֆելյան աշտարակ․ միայն այդ հանգամանքը բավական է, որ բնակարանի գները ահռելի լինեն։
Իսպանիա
Այս վիլլան անվանվում է «Պարադիս» և, դատելով այս նկարից, լիովին համապատասխանում է անվանը։