Այժմ մոլորված զբոսաշրջիկները ստիպված չեն լինի փնտրել մոտակա WiFi հասանելիությունը, որպեսզի օգտվեն իրենց խելախոսների Google Maps հավելվածից, և չեն սննկանա ռոումինգում բջջային ինտերնետի ծախսերից։ Google ընկերության բլոգում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ քարտեզների դիտարկման համար գործարկվել է օֆլայն ռեժիմ։
Հավելվածի օգտատերերը պետք է նախապես ներբեռնեն քարտեզները իրենց հետախոսի մեջ՝ բեռնելով ընտրված քաղաքի սխեման։ Օֆլայն ռեժիմում նաև հնարավոր է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն տեղական ծառայությունների, հաստատությունների և խանութների մասին (աշխատանքային ժամերը, հեռախոսի համարը, այլ օգտատերերի գնահատականները)։ Եթե էլեկտրոնային սարքի վրա առկա է լինում ներբեռնված քարտեզը, հավելվածը ավտոմատ կերպով անցնում է օֆլայն ռեժիմի, իսկ համացանցին միանալու դեպքում՝ տրամադրում հավելյալ տեղեկատվություն (եղանակի տեսություն, խցանումներ և այլն)։
Ներկայումս նորացված հավելվածը հասանելի է Android օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ iOS համակարգով աշխատող սարքերի սեփականատերերը նոր ծառայությունից կարող են օգտվել ավելի ուշ։