Օտտավայում բացվել է բար «Աստղային պատերազմներ» սագայի երկրպագուների համար

Բարը, նվիրված կուլտային ֆանտաստիկ «Աստղային պատերազմներ» սագային, բացել է իր դռները Կանադայի մայրաքաղաքում։ The Cantina անունը կրող նոր հաստատության այցելուները  իրենց կզգան Տատուին մոլորակի բարում, որտեղ Լյուկ Սքայուոքերը և Օբի Վան Քենոբին առաջին անգամ հանդիպեցին Հանա Սոլոյին։

cantina

The Cantina-ի սեփականատեր Ջեֆ Սեն Պիերը բացել է հաստատությունը իր գործընկերոջ օգնությամբ, ով ավելի վաղ բացել էր  «Աստղային պատերազմների» երկրպագուների համար թեմատիկ խանութ։ Բարի ինտերիերը ամբողջովին նման է Տատուին մոլորակի տիեզերական ծովագնացների հանգստի վայրին։ Պատերը զարդարված են ֆիլմի պաստառներով և նկարահանման վայրում արված բացառիկ լուսանկարներով։

cantina

Սագայի IV մասում Օբի Վանը հաստատությունն անվանում է «սրիկաների և հանցագործների խղճուկ փեթակ», սակայն Երկիր մոլորակում The Cantina-ն բավականին հաճելի վայր է այցելության համար։ Հաճախորդները կարող են պատվեր կատարել կոկտեյլների մեծ տեսականուց, որոնցից յուրաքանչյուրը արվեստի իսկական նմուշ է։

You might also like