Off-Paris Seine հյուրանոցը կգտնվի Սենա գետում Շառլ դե Գոլ կամրջի մոտ։ Հյուրանոցից ընդամենը 10 րոպեյվա հեռավորության վրա զբոսաշրջիկները կարող են այցելել Փարիզի հայտնի Աստվածամոր տաճար։
Երեքաստղանի հյուրանոցի տարածքում կլինեն 54 ստանդարտ համար և 4 լյուքս, ռեստորան, լողավազան և 400 քառակուսի մետր մակերեսով բացօթիկ։ Այս նախագծի կառուցման համար ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 11 միլիոն եվրո։
Off-Paris Seine-ը գետում կտեղադրեն արդեն մի քանի շաբաթից։ Այդպիսով, առաջին հյուրերը կարող են բնակվել հյուրանոցում 2016 թվականի գարնանից։ 1 գիշերվա միջին արժեքը կտատանվի 160-ից 450 եվրոյի սահմաններում։