Ամենագեղեցիկ գետերն աշխարհում

Ծիածանային գույներ, խճճված ուղիներ և ջրուղիների արտասովոր հետագծեր․․․ Ձեզ ենք ներկայացնում ամենագեղեցիկ գետերն աշխարհում։

Լի, Չինաստան

Ли, Китай

Լի (Լիցզյան) գետի այն հատվածը, որը գտնվում է Գույլին և Յանշո չինական քաղաքների միջև, ոգեշնչում է գրողներին և նկարիչներին արդեն  1300 տարի։ Հեքիաթային բնապատկերներ, նրբագեղ բամբուկե պուրակներ, կորալյան քարանձավներ, հայելային մակերես․ տպավորություն է ստեղծվում, թե սա ոչ թե բնական արգելանոց է, այլ առեղծվածային կինոդեկորացիա։ Հատկապես գեղեցիկ է երևում գետը, երբ նրա վրա  իջնում է մառախուղը։  Գեղատեսիլ Լին շրջապատված է բարդ բլուրներով, որոնք կրում են պոետիկ անվանումներ։ Օրինակ՝  «Հինգ վագր՝ այծի հետքերով», «Արշալույսը Առյուծի պուրակում» կամ «Հախճապակյա պալատ»։

Կանո Կրիստալես, Կոլումբիա

Каньо Кристалес, Колумбия

«Հինգ գույների գետը» կամ  «Հեղուկ ծիածանը» (մոտ հարյուր կմ երկարություն և  20 կմ լայնություն) իսկապես աշխարհի ամենագեղեցիկ գետի կոչման հավակնորդն է։ Շնորհիվ ջրիմուռների մեծ համակենտրոնացման՝  հուլիսից նոյեմբեր ամիսներին այն ներկվում է դեղին, կանաչ, կապույտ, սև և կարմիր գույներով, իսկ ջրում մեծ հորձանուտ է լինում։

Զամբեզի, Աֆրիկա

Замбези, Африка

Զամբեզին անցնում է վեց աֆրիկյան երկրներով՝ մինչ Հնդկական օվկիանոս թափվելը։ Աֆրիկայում մեծությամբ չորրորդ գետի կարևոր մասը՝ Վիկտորիա ջրվեժը, ամենաշատ այցելվողն է մոլորակում։

Ռեյն, Եվրոպա

Рейн, Европа

Եվրոպաբնակների հարցման արդյունքում՝ սա Հին Աշխարհի ամենագեղեցիկ ջրային ուղին է։ Ռեյն անցնում է վեց երկրներով՝ Ավստրիայով, Ֆրանսիայով, Գերմանիայով, Լիխտենշտեյնով, Նիդեռլանդներով և Շվեյցարիայով, իսկ նրա ափերին տեղակայված են բազմաթիվ միջնադարյան ամրոցներ, ժայռեր, էլիտար խաղողի այգիներ, հնադարյան անտառներ և Լորելեիա լեգենդար ժայռը։

Ամազոնուհի, Հարավային Ամերիկա

Амазонка, Южная Америка

Մեր օրերում ամենաերկար գետն է, որի երկարությունը  6800 կմ-ից ավելին է։ Հետաքրքիր է, որ Ամազոնուհու վրայով անցնում է միայն մեկ կամուրջ։ 2011 թվականին արևադարձային գեղեցկուհուն պաշտոնապես ընդգրկեցին բնական հրաշալիքների ցանկում։

Մեկոնգ, Հարավարևելյան Ասիա

Меконг, Юго-Восточная Азия

Մեկոնգը հոսում է Չինաստանի, Լաոսի, Թայլանդի, Տիբեթի և Վիետնամի տարածքով, ինչի համար էլ այն հաճախ անվանում են «ասիական Դունա»։ Բնակիչները ակնածանքով այն անվանում են «ինը վիշապների գետ»․ հենց այդքան վտակ ունի այս գետը։ Արևադարձային հմայքի և գեղեցիկ բնապատկերների ներքո թաքնված է մեծ ավերիչ ուժը։ Ամեն տարի անձրևների սեզոնին Մոկենգը  լցվում է այնքան շատ, որ մեծ ավերածություններ և մարդկային զոհեր է  առաջացնում։

Օդելեյտե, Պորտուգալիա

Оделейте, Португалия

Եվս մեկ  «վիշապ» մեր հավաքածուում։ Այս անգամ՝ «Երկնագույն»։ Գետը այդ անվանումը, որը սկիզբ  է առնում Սերրա դե Կալդեյրան լեռներից, ստացել է այն բանից հետո, երբ Համացանցում հայտնվեց լուսանկար՝ արված թռչունի թռիչքի բարձրությունից։ Իսկապես, Օդելեյտեի բազմաթիվ ոլորաններում կարելի է տեսնել առասպելական կենդանու ուրվագիծը։

Կապույտ գետ, Գրենլանդիա

Синяя река, Гренландия

Բնության գլխավոր հանելուկներից մեկը․ ծովակնագույն հոսքեր Պետերմանի սպիտակ սառցադաշտի վրա։ Անսովոր գետը համարվում է մեռնող աշխարհի և գլոբալ տաքացման խորհրդանիշ․ սառցադաշտի արագընթաց հալման արդյունքում այն տարեցտարի մեծանում է։

Սիրտ, ԱՄՆ

Сердце, США

Հյուսիսային Դակոտայի տարածքում Միսսուրի գետը միանում է հայտնի  «Սրտին»։ Արժի արդյոք ասել, որ հենց այս վայրն է դարձել յուրօրինակ սրբավայր շատ սիրահարների համար։

Լենա, Ռուսաստան

Лена, Россия

Լենան հոսում է մշտապես սառնամանիքային տարածքով, իսկ նրա ափերին գտնվում է ամենազարմանահրաշ և հնագույն արգելանոցներից մեկը՝ «Լենայի սյուները»։

You might also like