Հռոմը կրկին բացում է իր «մարգարիտը»

Նոյեմբերի 3-ին վերանորոգումից հետո, որը տևեց 16 ամիս, կրկին կբացվի Հռոմի  «մարգարիտը»՝ Տրևի շատրվանը։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում տեսարժան վայրը փակ չի եղել զբոսաշրջիկների համար։ Ընդհակառակը՝ նրանց համար շատրվանի մոտ կառուցվել էր դիտահարթակ, իսկ պատնեշը՝ պատրաստվել թափանցիկ նյութից, որպեսզի բոլորը տեսնեն վերականգնողների քրտնաջան աշխատանքը։

trevi-fountain-1
Ամենահայտնի հռոմեական շատրվանը վերանորոգվել է  Fendi նորաձևության տան շնորհիվ, որը ֆինանսավորել է վերականգնումը՝ աշխատանքների համար տրամադրելով 2 միլիոն եվրո։ Մեկ տարվա ընթացքում շատրվանի մարմարե քանդակները մաքրվել են, վնասված հատվածները՝ վերանորոգվել, ջրամատակարարման համակարգը՝ բարելավվել։
Տրևի շատրվանը XVIII դարի բարոկկո հուշարձան է, զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի հռոմեական շատրվանը, որտեղ իտալական մայրաքաղաքի հյուրերը ամեն տարի նետում են ավելի քան միլիոն եվրոյի մետաղադրամ։

You might also like