Բոլորը սիրում են աղանդեր, այնպես չէ՞։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել ընթրիքն առանց համեղ ավարտի։ Մենք՝ ոչ։
Բայց ի՞նչ կանեիք դուք բեկոնով կամ ծղրիդներով աղանդերի հետ։ Մենք ցանկանում ենք ծանոթացնել ձեզ 25 տարօրինակ աղանդերներին, սկսած՝ բեկոնով փքաբլիթներից, մինչև՝ մսային տորթերը (այո, դրանք տորթեր են, որոնք իրականում պատրաստված են մսից)։
Ալետրիա Դոսե(Պորտուգալիա)
Օհագի (Ճապոնիա)
Այս աղանդերը իրենից ներկայացնում է բրնձի և լոբու պյուրե՝ իրար խառնած և գնդերի վերածած։
Սանկայա (Թայլանդ)
Ձեր առջև դդում է՝ եփված, քաղցր կրեմով։ Ավելի ճիշտ կլինի այն անվանել թարս դդմե պիրոգ։
Ոսկե սանդեյ (ԱՄՆ)
Այս սանդեյի գինը 1000$ դոլարից ավել է։ Վերջերս այն արժանացել է ամենաթանկարժեք աղանդերի կոչմանը։
Պիկարոնես(Պերու)
Քաղցր կարտոֆիլից և դդմիկներից այս տապակած փքաբլիթները հայտնի են Պերուում և հարևան երկրներում։
Ավոկադոյից պաղպաղակ (Բրազիլիա)
Հմմմ, արևադարձային աղանդեր։
Այս կականգ (Սինգապուր)
Սա պաղպաղակ է կարմիր լոբով, քաղցր եգիպտացորենի հյութով՝ զարդարված լիչի մրգով և թարմ կանաչիների ջեմով։
Կանաչ դիսնտարի (Թայվան)
Սա պարզապես պաղպաղակ է՝ կիվիի հյութով։ Բայց այն, թե ինչպես է այն մատուցվում (ռեստորանը նվիրված է զուգարանի թեմային և ամեն ինչ դրա հետ է կապված), կարող է փակել ձեր ախորժակը։
Յոկան (Ճապոնիա)
Կարմիր լոբու, ագարի և շաքարավազի մածուկ․ ահա թե ինչ է իրենից ներկայացնում այս համեղ ճապոնական աղանդերը։
Սուլթանի տորթ (Թուրքիա)
Հազվագյուտ բաղադրիչներից պատրաստված այս տորթը ավելի շատ նման է ոսկու կտորների, քան ուրիշ մի բանի։
Նշի տոֆու (Չինաստան)
Այս լուսանկարը ցույց է տալիս, որ տոֆուն ոչ միշտ է ախորժալի տեսք ունենում։
Մսային տորթ (ԱՄՆ)
Մի թողեք, որ ձեզ խաբեն․ այս տորթը բնավ քաղցր չէ, բիսկվիթը պատրաստված է մսից, իսկ վրայի շերտը՝ կարտոֆիլից։
Ջելեբի (Միջին Աևելք և Հնդկաստան)
Թեև այս աղանդերը նման է որդերի, եթե դուք քաղցրասեր եք, այն ձեզ դուր կգա։
Փքաբլիթ բեկոնով (ԱՄՆ)
Ասում են՝ բեկոնով ամեն ինչ համեղանում է։
Միշտի Դոյ (Հնդկաստան)
Այս քաղցր յոգուրտը հաճախ մատուցվում է կավե ամանով։
Հացով և յուղով պուդինգ (Մեծ Բրիտանիա)
Ասում են, որ այս աղանդերը հորինել են տնային տնտեսուհիները, ովքեր չեն ցանկացել դեն նետել հին հացը։ Այդ բավականին համեղ է։ Գուցե դա է պատճառը, որ նրա պատրաստման համար այլևս չի օգտագործվում հին հացը։
Ռնգեղջյուրի փսխում (ԱՄՆ)
Գուցե այս աղանդերը ամենից շուտ աչքի ընկնի ճաշացանկում։ Այն պատրաստվում է զեֆիրից և փաթիլներից։
Պենդեն վաֆլի (Վիետնամ)
Եթե դուք սիրում եք կոկոս, ապա այս վիետնամյան ուտեստը ձեզ համար է։
Հալվա (Միջին Արևելք)
Այս աղանդերը կարող եք հանդիպել նաև Հնդկաստանում։ Այն սովորաբար պատրաստում են սպիտակաձավարի ալյուրով՝ խառնած բուսայուղի հետ։ Երբեմն ավելացնում են գազար, ոսպ կամ լոբի։
«Մարս» շոկոլադե բատոնը՝ խմորի մեջ թեթևակի տապակած (Շոտլանդիա)
Բարեբախտաբար, Շոտլանդիայում բավականին շատ սրտաբաններ կան։
Սենդոլ (Մալայզիա)
Ոչ, սա որդ չէ։ Մալայզիական այս աղանդերը պատրաստում են դոնդողային արիշտայից, կոկոսի կաթից, լոբուց և արմավենու յուղից։
Մարտաբեկ (Ինդոնեզիա)
Այս աղանդերի կարելի է հանդիպել նաև Մալայզիայում։ Այն իրենցի ներկայացնում քաղցր-աղի բլիթներ (շոկոլադի և պանրի միջուկով)։
Ծղրիդներ՝ շոկոլադում (Թայլանդ)
Ախորժալի է հնչում։
Վասաբիով պաղպաղակ (Ճապոնիա)
Թողնենք այն ճապոնացիներին։
Tavuk göğsü (Թուրքիա)
Այս աղանդերը պատրաստում են հավի ֆարշից՝ բրնձի, կապի և շաքարավազի հավելումով։