2015 թվականի հոկտեմբերի վերջին իտալական «նորաձևության մայրաքաղաքում» բացվել է անսովոր ռեստորան։ «In Galera» անունը կրող հաստատությունը ընդունում է այցելուներին գործող միլանյան բանտի շենքում։
Բանտային ռեստորանի հյուրերին սպասարկում են կալանավոր մատուցողները, ովքեր արդեն նստել են ժամկետի նվազագույնը մեկ երրորդը։ Նման բանտարկյալները, օրենքի համաձայն, իրավունք ունեն աշխատել բանտախցի սահմաններից դուրս։ Մուտքը «Բանտ» կատարվում է ճաղապատ պատուհաններով անցակետի միջով։
Անսովոր հաստատության ղեկավարությունը հայտնում է, որ թափուր աշխատատեղերի համար դիմել են մեծ թվով բանտարկյալներ, իսկ աշխատանք ստացել են նրանք, ովքեր չունեն թմրանյութային կամ ալկոհոլային կախվածություն։ Մատուցողի միջին աշխատավարձը կազմում է շուրջ հազար եվրո։