Մանհեթենի տակ կբացվի առաջին ստորգետնյա այգին

Նյույորքյան մետրոյի լքված կայարանում կբացեն առաջին ստորգետնյա այգին։ Ինչպես հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  Gizmodo պորտալին, ներկայումս Մանհեթենի տակ ջունգլին աշխատում է փորձնական ռեժիմով, իսկ պաշտոնական բացումը նախատեսված է  2020 թվականին։ LowlineLowline անունը կրող պարկի մակերեսը ներկայումս կազմում է շուրջ 500 քառակուսի մետր։ Բացմանն ընդառաջ նրա չափերը կմեծանա  10 անգամ։ Նախագծի հեղինակները ջանում են գետնի տակ ստեղծել յուրօրինակ էկոհամակարգ՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաները։ Այդպիսով, արևային լույսը, որն անհրաժեշտ է բույսերին իրենց աճի համար, գետնի տակ կթափանցի հայելային սարքավորումների օգնությամբ, որոնք ճառագայթները ցած կուղղեն։ Lowline«Մենք փորձարկումներ ենք անում բույսերի հետ, որոնք դժվար է  աճեցնել նույնիսկ սովորական պայմաններում, ինչպիսիք են, օրինակ, ելակը կամ արքայախնձորը»,-նշում է նախագծի հեղինակը։

Այժմ այգում կա 40 տեսակի 1,8 հազար  բույս, որոնց, սովորաբար, անհնար է տեսնել մեկ վայրում, քանի որ դրանք աճում են աշխարհի տարբեր երկրներում։ LowlineLowline-ը հանրության առջև կբացի իր դռները առաջիկա ամիսների ընթացքում։ Հանգստյան օրերին բոլորը կարող են գնալ և տեսնել բույսերը, իսկ աշխատանքային օրերին նրանք մտադիր են այստեղ անցկացնել կրթական միջոցառումներ։ Lowline

You might also like