Լիսաբոնի օդանավակայանի ուղևորներին ցուցադրել են էրոտիկ բնույթի հոլովակ (18+)

Porn_plays_on_Lisb_2531096nՎայրէջքից հետո իրենց ուղեբեռին սպասող ուղևորները ցնցվել են՝ տեսնելով պոռնոգրաֆիկ ֆիլմից տեսարաններ ուղեբեռատար հոսքագծի վերևի էկրանին։ Այդ միջադեպի ականատեսներից մեկը տեսագրել է զարմացած ուղևորներին և տեղադրել տեսանյութը   YouTube-ում։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերը 3-ին։ Ուղևորները դիտել են այդ հոլովակը մի քանի րոպե, որից հետո աշխատակիցներից մեկը անջատել է էկրանները։ Օդանավակայանի ներկայացուցիչները ներողություն են հայցել բոլոր ճանապարհորդներից և բացատրել համակարգի խափանման պատճառը։ Սրահի էկրանները կարգավորվում  են տեղական հեռուստաալիքներից մեկով, որը կեսգիշերից հետո ցուցադրում է տեսանյութեր մեծահասակների համար։ Ցավոք, օդանավակայանի աշխատակիցները ծանոթ չեն եղել հեռուստաալիքի այդ ծրագրին։ Իրավիճակը շտկվել է կարճ ժամանակում, ուղևորներից ոչ ոչ բողոք չի ներկայացրել։

You might also like